
- Teacher: Frank Zerunyan
Կիրառական սոցիալական հոգեբանությունը ժամանակակից հոգեբանության ամենապահանջված ճյուղերից մեկն է: Սոցիալական հոգեբանության տեսական մոտեցումները իրենց արտացոլումն են գտնում հասարակական հարաբերություններում, որը և մեկնաբանվում է կրառական սոցիալական հոգեբանական մոտեցումներում:
Կիրառական սոցիալական հոգեբանության դասընթացի շրջանակներում ուսումնասիրության են ենթարկվում հոգեբանության գործնական ուղղությունները և ձևավորվում են հմտություններ դրանք կիրառելու նպատակով:
Այստեղ կարելի է ուսումնասիրել կոնֆլիկտների կառավարման հոգեբանական կողմերը: Այս առարկայի շրջանակներում ուսումնասիրվելու են կոնֆլիկտների հիմնական տեսակները դրանց կառավարման և կանխարգելման յուրահատկությունները:
Առարկայի շրջանակներում դիտարկվում են ՀՀ արդարադատության համակարգի հիմնական տարրերը
Դասընթացի նպատակն է ուսանողներին սկզբնական, ելակետային գիտելիքներ տալ ՀՀ դատական իշխանության և դատական համակարգի կազմակերպման և գործունեության, ինչպես նաև արդարադատության իրականացման հետ առնչվող այլ կառույցների մասին:
Դասընթացի շրջանակներում անցկացվող գործնական պարապմունքները հնարավորություն կտան ակադեմիայի մագիստրանտներին վերլուծել և հասկանալ արդարադատության իրականացման հիմնական սկզբունքները, սահմանադրական քաղաքացիական, քրեական, վարչական գործերի լուծման առանձնահատկությունները:
MS Word ծրագրով ստեղծել բազմաթիվ միատեսակ նամակներ, գովազդային ցուցանակներ, հայտարարագրեր, դիմումներ, տպագրել հասցեներ ծրարների վրա, աշխատել մեծածավալ փաստաթղթերի հետ, ինքնաշխատ կերպով ստեղծել բովանդակության և գրականության ցանկերը, կառուցել և համակցել այլ ծրագրերի բազմատեսակ օբյեկտներ (նկարներ, աղյուսակներ և այլն)։ MS Excel ծրագրի միջոցով ստեղծել տվյալների շտեմարաններ, արհեստավարժ կիրառել բանաձևերը, կատարել տվյալների դասակարգում և ֆիլտրում, գծապատկերների կառուցում, հմտորեն կիրառել վիճակագրական և տրամաբանական ֆունկցիաները՝ գործնական խնդիրների լուծման նպատակով։ MS PowerPoint ծրագրի իմացությունը Ձեզ կօգնի գրագետ և տպավորիչ շնորհանդեսներ ստեղծել։