Ժամանակակից կազմակերպությունում մարդկային ռեսուրսների կառավարումն առանցքային դեր ունի։ Լինի դա մասնավոր, պետական թե հասարակական սեգմենտ, մարդկային կապիտալի ճիշտ ուղղորդումը բերում է շահույթի կամ արդյունավետության այլ ցուցանիշների բարձրացմանը։Վաղուց անցել են այն ժամանակները, երբ մարդը մտրակի վախից աշխատում էր իր գոյությունը պահպանելու համար։ Բարձր մրցակցության պայմաններում ՄՌԿ մասնագետը պետք է նպաստի այնպիսի պայմաների ստեղծմանը, որոնք ձեռնտու են գործատուին և ստեղծում են այնպիսի իրավիճակ, որում յուրաքանչյուր աշխատակից ավելի արդյունավետ է իր աշխատատեղում։ 

Այս դասընթացը թույլ կտա ավելի հստակ պատկերացնել ՄՌԿ ոլորտը և ձեռք բերել որոշակի գործնական հմտություններ։