«Գործարարական իրավունքը» իրավունքի ինքնուրույն ճյուղ չէ, այլ քաղաքացիաիրավական ինստիտուտների համակցություն, որոնցով կարգավորվում են գույքային ինքնուրույնություն ունեցող սուբյեկտների միջև առաջացող գործարարական հարաբերությունները:


Պետության
տնտեսական հիմքի փոփոխությանը զուգահեռ, օր օրի զարգացող շուկայական հարաբերությունների պայմաններում, երբ տնտեսական հարաբերությունների կարգավորման համար ճնշող մեծամասնությունը օգտագործում են գործարարության վերաբերյալ քաղաքացիական պայմանագրեր, առավել կարևորվում է ոչ այնքան օրենսդրական նյութի իմացությունը, որքան կոնկրետ հարցերի լուծման ընթացքում օրենս­դրությամբ նախատեսված հնարավորությունները ստեղծագործաբար կիրառելու հմտությունների ձեռքբերումը։ Այդ իմաս­տով «Գործարարական իրավունք» դասընթացի նպատակն է մագիստրանտ­ների մոտ կայուն գիտելիքներ իմաստավորել գործարարական իրավուն­քի հասկացության, սուբյեկտների, նրանց սնանկացման, գործարարական գործունեության, պետական կարգավորման հարցերի շուրջ։

Ներկայացվելու են նաև գործարարության մեջ կիրառվող պայմանագրերը, դրանց դերը գործարարական հարաբերությունների կարգավորման գործում, գործարարական գործունեության ֆինան­սավորման և վարկավորման իրավական կարգավորման հիմնահար­ցերը։ Առանձին ուշադրություն է դարձվում արտաքին տնտեսական հարաբերությունների իրավական կարգավորմանը։