Կիրառական սոցիալական հոգեբանությունը ժամանակակից հոգեբանության ամենապահանջված ճյուղերից մեկն է: Սոցիալական հոգեբանության տեսական մոտեցումները իրենց արտացոլումն են գտնում հասարակական հարաբերություններում, որը և մեկնաբանվում է կրառական սոցիալական հոգեբանական մոտեցումներում: 

Կիրառական սոցիալական հոգեբանության դասընթացի շրջանակներում ուսումնասիրության են ենթարկվում հոգեբանության գործնական ուղղությունները և ձևավորվում են հմտություններ դրանք կիրառելու նպատակով: